01:41  ,  21 հուլիսի, 2020

Ռոնալդուի դուբլը հաղթանակ բերեց «Յուվենտուսին» «Լացիոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց Հռոմի «Լացիոյին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Յուվենտուսը» 80 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Ինտերի» նկատմամբ։ «Լացիոն» չորրորդն է՝ 69 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2։1 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 51, 11մ, 54 - Չիրո Իմոբիլե, 83, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով