Ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականը կարող է պատժվել իր երկրպագուների վարքի համար: Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի՝ Բուլղարիա – Հայաստան (1:0) խաղի ժամանակ բուլղարացի ֆանատները հայ ֆուտբոլիստներ հասցեին վանկարկել են՝ «ցիգանի, ցիգանի» (գնչուներ), տեղեկացնում է sportal.bg-ը՝ հղում անելով «Меридиан Мач»-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականն արդեն բողոք է ներկայացրել ՖԻՖԱ: Հայկական կողմը բողոքարկել է նաեւ հանդիպման գլխավոր մրցավար Շտեֆան Շտուդերի ցույց տված երկու կարմիր քարտերը Մարկոս Պիզելիին եւ Գեւորգ Ղազարյանին:
Եթե ՖԻՖԱ-ն բուլղարացիների վարքը ռասիզմ որակի, ապա Բուլղարիայի հավաքականը կարող է երկու խաղ առանց երկրպագուների անցկացնել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի
17:31 , 6 նոյեմբերի
16:50 , 6 նոյեմբերի 
15:34 , 6 նոյեմբերի
15:07 , 6 նոյեմբերի
15:02 , 6 նոյեմբերի 
14:15 , 6 նոյեմբերի
13:35 , 6 նոյեմբերի