23:05  ,  19 հուլիսի, 2020

«Չելսին» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 3։1

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղում «Չելսին» մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։

Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն։ Ընդմիջումից անմիջապես հետո աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։ 74-րդ րոպեին լոնդոնյան թիմի երրորդ գոլը խփեց գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 85-րդ րոպեին ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

«Չելսիի» մրցակիցը եզրափակիչում կլինի Լոնդոնի «Արսենալը», որը գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիի»։

Եզրափակիչը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի կունենա օգոստոսի 1-ին։

Անգլիայի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 1։3 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 85, 11մ - Օլիվյե Ժիրու, 45+11, Մեյսոն Մաունթ, 46, Անտոնիո Ռյուդիգեր, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում