23:05 19 հուլիսի, 2020Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղում «Չելսին» մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։
Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն։ Ընդմիջումից անմիջապես հետո աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։ 74-րդ րոպեին լոնդոնյան թիմի երրորդ գոլը խփեց գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 85-րդ րոպեին ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։
«Չելսիի» մրցակիցը եզրափակիչում կլինի Լոնդոնի «Արսենալը», որը գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիի»։
Եզրափակիչը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի կունենա օգոստոսի 1-ին։
Անգլիայի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 1։3 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 85, 11մ - Օլիվյե Ժիրու, 45+11, Մեյսոն Մաունթ, 46, Անտոնիո Ռյուդիգեր, 74
Low & hard from Mason Mount! #EmiratesFACup #MUNCHE pic.twitter.com/8DZE2TnmWB
— The Emirates FA Cup (@EmiratesFACup) July 19, 2020
One, two, three for @ChelseaFC! #EmiratesFACup #MUNCHE pic.twitter.com/6jr3yiLACC
— The Emirates FA Cup (@EmiratesFACup) July 19, 2020
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.