11:58  ,  16 հուլիսի, 2020

«Ռեալ» - «Վիլյառեալ», «Բարսելոնա» - «Օսասունա»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում չեմպիոնական մրցավազքի մասնակիցներ «Ռեալն» ու «Բարսելոնան» կանցկացնեն տնային հանդիպումներ։

Արքայական թիմը կընդունի «Վիլյառեալին»։ Բուքմեյքերները չեն կասկածում, որ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ կտանի՝ գործակիցը 1․40 է։ «Վիլյառեալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7․30 գործակցով, ոչ ոքին՝ 5․25։ «Ռեալը» հաղթանակի դեպքում, կնվաճի չեմպիոնի տիտղոսը։

«Բարսելոնան» կընդունի «Օսասունային»։ Կատալոնական թիմը ֆավորիտն է՝ 1․16։ «Օսասունայի» հաղթանակը գնահատվում է 16․00, ոչ ոքին՝ 7․40։

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։

Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Ռեալը» 4 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով