01:55  +04,  14 հուլիսի, 2020

Մենդիի եւ Բենզեմայի գոլերը հաղթանակ բերեցին «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Գրանադային»։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

10-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի փոխանցումից հետո հաշիվը բացեց ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին։

6 րոպե անց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կրկնապատկեց Արքայական թիմի առավելությունը։ Գոլային փոխանցումը կատարեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

50-րդ րոպեին դաշտի տերերը կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չկարողացան։

«Ռեալը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ առաջնության ավարտից երկու տուր առաջ 4 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայի» նկատմամբ։ «Գրանադան» 10-րդն է՝ 50 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Գրանադա» - «Ռեալ»՝ 1։2 (տեսանյութ)

Դարվին Մաչիս, 50 - Ֆերլան Մենդի, 10, Քարիմ Բենզեմա, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ