15:49  +04,  11 հուլիսի, 2020

«Լիվերպուլի» լեգենդը «Մանչեսթեր Յունայթեդին» կոչ է արել վաճառել Դե Խեային

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» անհաջողությունների գլխավոր պատճառը թիմի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան է:

Կարագերը խորհուրդ է տվել մանչեսթերյան ակումբի ղեկավարությանն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Դե Խեային և նոր դարպասապահ գնել:

«Դավիդ Դե Խեան կայուն դարպասապահ չէ: Եթե նա վատ մարզավիճակում է գտնվում, ապա այդ շրջանը շատ երկար է տևում: Վստահ եմ, որ Դե Խեան այլևս չի կարող ցույց տալ այն բարձրակարգ խաղը, որը տեսնում էինք նրա կատարմամբ մի քանի տարի առաջ:

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վաճառի Դե Խեային և այլ դարպասապահ ձեռք բերի»,- Կարագերի խոսքը փոխանցում է The Telegraph-ը:

Ավելի վաղ Դավիդ Դե Խեայի մրցելույթներից դժգոհություն էր հայտնել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ