23:27  ,  9 հուլիսի, 2020

Բուֆոնի գործակալը նշել է՝ ինչով է պատրաստվում զբաղվել դարպասապահը կարիերան ավարտելուց հետո

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործակալը նշել է, թե ինչ ծրագրեր ունի 42-ամյա ֆուտբոլիստը կարիերան ավարտելուց հետո:

«Բուֆոնը ունի մեծ փորձ և լավ է հասկանում ֆուտբոլը: Նա մտադիր է կարիերան ավարտելուց հետո մարզչական կարիերա սկսել:

Կարծում եմ, որ Բուֆոնը կկարողանա ապագայում գլխավորել «Յուվենտուսը»»,- իտալացի դարպասապահի գործակալի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Բուֆոնը 2001-ին է «Պարմայից» տեղափոխվել «Յուվենտուս»։ 2018-2019 թվականների մրցաշրջանում հանդես է եկել ֆրանսիական ՊՍԺ-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English