18:20  ,  5 հուլիսի, 2020

Ֆորմուլա-1-ի 6 մրցարշավորդ մեկնարկից առաջ ծնկի չի իջել մյուսների հետ՝ ի նշան ռասիզմի դեմ պայքարի

Ֆորմուլա-1-ի վեց մրցարշավորդներ ծնկի չեն իջել Ավստրիայի Մեծ մրցանակի մեկնարկից առաջ։

Բոլոր մրցարշավորդները հագել են «Վերջ ռասիզմին» գրությամբ սեւ շապիկներ, սակայն «Ալֆա Տաուրիի» ներկայացուցիչ Դանիիլ Կվյատը, «Ալֆա Ռոմեոյի» մրցարշավորդ, 2007թ․ Ֆորմուլա-1-ի չեմպիոն Կիմի Ռայկոնենը, Կառլոս Սայնսը «Մաքլարենից», Մաքս Ֆերստապենը «Ռեդ Բուլից», Շառլ Լեկլերը «Ֆերարիից» եւ Անտոնիո Ջովինացին «Ալֆա Ռոմեոյից» ծնկի չեն իջել մյուսների հետ։

Տեսանյութը հրապարակել է Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայությունը։ Ավստրիայի Մեծ մրցանակը այս մրցաշրջանի առաջին մեկնարկն է։ Մրցաշրջանը չէր սկսվում կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English