Բրունու Ֆերնանդեշը երրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը 13 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդում», խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Ֆերնանդեշը այս տարվա փետրվարին է պորտուգալական «Սպորտինգից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում