14:38  ,  12 սեպտեմբերի, 2012

Սերգեյ Մովսեսյան. Հավաքականի կազմն առանց ինձ եւս շատ ուժեղ էր, բայց ինձնով մի քիչ ավելի ուժեղացանք

Շախմատի Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն հռչակվեց թիմի երկրորդ համար Սերգեյ Մովսեսյանը։ Նա Հայաստանի հավաքականի կազմում հռչկավել էր նաեւ աշխարհի թիմային չեմպիոն։ NEWS.am Sport-ի թղթակիցը ճեպազրույց է ունեցել Սերգեյ Մովսեսյանի հետ։

Սերգեյ, հավաքականում Ձեր ընդգրկվելուց հետո, թիմն ավելի՞ է ուժեղացել։

Շատ դժվար հարց է։ Կարծում եմ, որ հավաքականի կազմն առանց ինձ եւս շատ ուժեղ էր, բայց ինձնով մի քիչ ավելի ուժեղացանք: Մենք մեզ առանձին չենք հաշվում՝ ով է ավելի ուժեղ, ով ավելի թույլ։ Մենք աշխատում ենք որպես թիմ եւ մեր հիմնական ուժը դրա մեջ է:

Անհատական մրցաշարերում Լեւոն Արոնյանից բացի մեր հավաքականի շախմատիստները հազվադեպ են տիտղոսներ նվաճում։ Սակայն թիմում ամեն ինչ այլ կերպ է ստացվում։ Ո՞րն է պատճառը։

Երեւի դա է հիմնական տարբերությունը, ինչպես Գաբրիել Սարգսյանը նշեց՝ իր անհատական արդյուքններն այդքան բարձր չեն, ինձ մոտ էլ է այդպես։ Մենք երեւի միասին ուժեղանում ենք։ Շատ մեծ հաճույք ենք ստանում միասին թիմում խաղալուց։ Կարող է՝ դա էլ է պատճառը:

Շատ են նայում անհատական արդյուքններին, եւ կարծում են, թե չորս ուժեղ խաղացող նստած են միասին՝ պետք է անպայման լավ արդյունքի հասնեն մյուս հավաքականներում, բայց թիմայն ոգին շատ կարեւոր է, եւ մեր հավաքականը շատ լավ է ապացուցում դա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով