Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիի» «Էթիհադ» ստադիոնում արժանացավ չեմպիոնական միջանցքի անցած տարվա չեմպիոնների կողմից։
«Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիին» հյուրընկալվել է Անգլիայի առաջնության 32-րդ տուրում։ Ընթանում է առաջին խաղակեսը, հաշիվը չի բացվել։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» տիտղոսը նվաճել է առաջնության ավարտից 7 տուր առաջ։ «Լիվերպուլը» Անգլիայի 19-ակի չեմպիոն է, նախորդ անգամ տիտղոսակիր էր դարձել 1990 թվականին։
Ֆոտո՝ https://twitter.com/LFC
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում