19:36  +04,  2 հուլիսի, 2020

«Ռեալը» շնորհակալություն է հայտնել Հակիմիին, որը համալրեց «Ինտերը»

Մադրիդի «Ռեալը» հայտնել է, որ 21-ամյա մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին կտեղափոխվի Միլանի «Ինտեր»։ Արքայական ակումբը շնորհակալություն է հայտնել իր ակադեմիայի սանին պրոֆեսիոնալիզմի եւ օրինակելի վարքի համար։

Նախորդ երկու մրցաշրջանները Հակիմին վարձակալությամբ անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայում», որը նույնպես շնորհակալություն էր հայտնել ֆուտբոլիստին։ Հակիմին «Ռեալի» ակադեմիան համալրել էր 2006 թվականին։

Նա արդեն բուժզննում է անցել «Ինտերում» եւ կնքել հինգ տարվա պայմանագիր։ 

Ոչ պաշտոնական տվյալով՝ «Ռեալը» Հակիմիի տրանսֆերից կստանա 40 միլիոն եվրո, գումարած 5 միլիոն եվրո բոնուս հետագայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ