19:36 2 հուլիսի, 2020Մադրիդի «Ռեալը» հայտնել է, որ 21-ամյա մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին կտեղափոխվի Միլանի «Ինտեր»։ Արքայական ակումբը շնորհակալություն է հայտնել իր ակադեմիայի սանին պրոֆեսիոնալիզմի եւ օրինակելի վարքի համար։
Նախորդ երկու մրցաշրջանները Հակիմին վարձակալությամբ անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայում», որը նույնպես շնորհակալություն էր հայտնել ֆուտբոլիստին։ Հակիմին «Ռեալի» ակադեմիան համալրել էր 2006 թվականին։
Նա արդեն բուժզննում է անցել «Ինտերում» եւ կնքել հինգ տարվա պայմանագիր։
Ոչ պաշտոնական տվյալով՝ «Ռեալը» Հակիմիի տրանսֆերից կստանա 40 միլիոն եվրո, գումարած 5 միլիոն եվրո բոնուս հետագայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.