22:49  +04,  29 հունիսի, 2020

ՊՍԺ-ն նոր պայմանագիր կնքեց Կուրզավայի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պաշտպան Լեւեն Կուրզավան նոր պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ, տեղեկացնում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս:

Կուրզավայի գործակալները մինչև ՊՍԺ-ի ղեկավարության հետ համաձայնության գալը ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել էին կատալոնական «Բարսելոնային»:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Կուրզավան մասնակցել  է 14 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: