20:50  ,  28 հունիսի, 2020

«Չելսին» հաղթեց «Լեսթեր Սիթիին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լեսթեր Սիթիի» հետ եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

63-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ռոս Բարքլին բրազիլացի հարձակվող Վիլիանի փոխանցումից հետո գրավեց դանիացի Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի ուղեգրեր նվաճել են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։

Վերջին ուղեգիրը կվիճարկեն «Նյուքասլ Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Անգլիայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ

«Լեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 0։1

Ռոս Բարքլի, 63

«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում