20:50 28 հունիսի, 2020Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լեսթեր Սիթիի» հետ եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։
63-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ռոս Բարքլին բրազիլացի հարձակվող Վիլիանի փոխանցումից հետո գրավեց դանիացի Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի ուղեգրեր նվաճել են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։
Վերջին ուղեգիրը կվիճարկեն «Նյուքասլ Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։
Անգլիայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ
«Լեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 0։1
Ռոս Բարքլի, 63
«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.