02:02  ,  25 հունիսի, 2020

Վինիսիուսի և Ռամոսի գոլերը հաղթանակ պարգևեցին «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանական Լա Լիգայի 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ակումբի Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մարզաբազայում մրցեց «Մալյորկայի» հետ: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

19-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը: 56-րդ րոպեին Արքայական ակումբի ավագ Սերխիո Ռամոսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրից հետո «Ռեալն» ու «Բարսելոնան» ունեն հավասար՝ 68-ական միավոր և կիսում են մրցաշարային աղյուսակի առաջին 2 հորիզոնականը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Մալյորկա»՝ 2:0

Վինիսիուս, 19, Սերխո Ռամոս, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում