17:27  ,  24 հունիսի, 2020

Նա մոտենում է իր զարմանալի կարիերայի մայրամուտին. Լինեկերը շնորհավորել է Մեսիի տարեդարձը

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող, բրիտանացի հեռուստամեկնաբան, 59-ամյա Գարի Լինեկերը շնորհավորել է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Լիոնել Մեսիին ծննդյան 33-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա մոտենում է իր զարմանալի կարիերայի մայրամուտին: 722 հանդիպում և 699 գոլ մի ֆուտբոլիստի կատարմամբ, որն այնքան ստեղծագործ է, որ իր համար խորթ է խաղընկերների նկատմամբ էգոիզմ հասկացողությունը: Նա կարողանում է մահացու ավարտ տալ գրոհներին:

Մենք կարոտելու ենք Մեսիին, երբ նա ավարտի կարիերան, այնպես որ վայելեք նրա ֆուտբոլը, քանի կարող եք»,- գրել է Լինեկերը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Մեսիի տարեդարձը գեղեցիկ հրապարակմամբ շնորհավորել էր նաև ֆուտբոլիստի կինը՝ Անոտենա Ռակուզոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English