11:08  ,  17 հունիսի, 2020

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ». Ո՞վ է ֆավորիտը

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո հունիսի 17-ին վերսկսվում է Անգլիայի Պրեմյեր լիգան: 28-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էյթիհադ» ստադիոնում կընդունի Լոնդոնի «Արսենալին»:

Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են մանչեսթերյան ակումբին, որի հաղթանակը գնահատվել է 1.30 գործակցով: Ոչ ոքին ստացել է 6.00, «Արսենալի» հաղթանակը՝ 9.00 գործակիցը:

Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» 57 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Արսենալը» 9-րդն է՝ 40 միավորով:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով