19:14  ,  12 հունիսի, 2020

«Յուվենտուսի» հայտացուցակը «Միլանի» դեմ խաղում

Թուրինի «Յուվենտուսը» հրապարակել է հայտացուցակը «Միլանի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղին։

Դարպասապահներ․ Շչեսնի, Պինսոլյո, Բուֆոն։

Պաշտպաններ․ Դե Շիլյո, Դե Լիգտ, Ալեքս Սանդրո, Դանիլո, Բոնուչի, Ռուգանի։

Կիսապաշտպաններ․ Պյանիչ, Խեդիրա, Մատյուիդի, Ռաբյո, Բենտանկուր, Մուրատորե։

Հարձակվողներ․ Ռոնալդու, Դիբալա, Կուադրադո, Դուգլաս Կոստա, Բեռնարդեսկի, Ուրիոնի, Օլիվիերի, Զանիմակիա։

«Յուվենտուս» - «Միլան» հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Փետրվարի 13-ին Միլանում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են «Նապոլին» ու Միլանի «Ինտերը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով