10:47  ,  12 հունիսի, 2020

Նուրմագոմեդովի եղբայրը նորամուտը կնշի UFC-ում

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի եղբայրը՝ Ումար Նուրմագոմեդովը, նորամուտը կնշի UFC-ում:

24-ամյա Ումար Նուրմագոմեդովը հուլիսին կմասնակցի Աբու Դաբիում անցկացվելիք UFC 253 մրցաշարին:

Ումար Նուրմագոմեդովի մրցակցի մասին տեղեկություն չի հաղորդվում:

Նշենք, որ խառը մենամարտերում Ումար Նուրմագոմեդովը տարել է 12 հաղթանակ, չի կրել ոչ մի պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English