18:40  ,  5 հունիսի, 2020

Տիմո Վերները կարիերան կշարունակի «Չելսիում»

Գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարիերան կշարունակի անգլիական «Չելսիում», հաղորդում է Goal.com-ը։

Լոնդոնյան ակումբը 24-ամյա գերմանացի ֆուտբոլիստի համար կվճարի նրա պայմանագրում ամրագրած 60 միլիոն եվրո տրանսֆերային գինը։ Գերմանիայի հավաքականի խաղացողը «Չելսիի» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։

Գումարի 15 տոկոսը կստանա գերմանական «Շտուտգարտը», որից Վերները 2016-ին էր տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 29 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English