18:40 5 հունիսի, 2020Գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարիերան կշարունակի անգլիական «Չելսիում», հաղորդում է Goal.com-ը։
Լոնդոնյան ակումբը 24-ամյա գերմանացի ֆուտբոլիստի համար կվճարի նրա պայմանագրում ամրագրած 60 միլիոն եվրո տրանսֆերային գինը։ Գերմանիայի հավաքականի խաղացողը «Չելսիի» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։
Գումարի 15 տոկոսը կստանա գերմանական «Շտուտգարտը», որից Վերները 2016-ին էր տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 29 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.