19:49  ,  4 հունիսի, 2020

Պրեմյեր լիգայի մնացած հանդիպումներում թիմերը կունենան 5 փոփոխության իրավունք

Ֆուտբոլի անգլիական Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնության մնացած հանդիպումներում թիմերը հնարավորություն կունենան հայտավորել 9 պահեստայինի, կատարել 5 փոփոխություն, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին 28-րդ տուրից մնացած «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» եւ «Աստոն Վիլա» - «Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումներով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով