Արմեն Սանամյանը նշանակվել է Վանաձորի «Լոռիի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սանամյանն աշխատել է լիբանանյան «Ալ-Նժմեհում», Երեւանի «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», «Արցախում» եւ «Սեւանում»։
Արմեն Սանամյանի մարզչական շտաբում են ընդգրկվել Արա Նիգոյանը եւ Աշոտ Գրիգորյանը։
Հունիսի 2-ին «Լոռին» հայտնել էր, որ իսպանացի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան, նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանը, Խորխե Գոմեսը, Ագուստին Պիրեսը եւ Էնրիկե Խիլը չեն շարունակի աշխատանքը Վանաձորի թիմում, քանի որ COVID-19 վիրուսով պայմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի եւ նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան հնարավոր չէ։ Իսպանական մարզչական շտաբը «Լոռիում» էր 2019 թվականի հունիսից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում