13:42  ,  2 հունիսի, 2020

Մանչինի. Եվրո-2020-ին Իտալիայի հավաքականն ավելի պատրաստված կմոտենա

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Եվրոպայի առաջնությունը 1 տարով հետաձգելու ՈւԵՖԱ-ի որոշման մասին:

«Մեր թիմն ավելի փորձառու կլինի և ավելի պատրաստված կմոտենա մրցաշարին: Երկար ժամանակ ունենք լավ մարզավիճակ ձեռք բերելու և մեր խաղում առկա թերությունները շտկելու համար:

Այնուամենայնիվ, մեր ֆուտբոլիստները ցանկանում են խաղադաշտ դուրս գալ: Ես անընդհատ հաղորդագրություններ եմ ստանում խաղացողներից, որոնք նշում են, որ չեն կարողանում ֆուտբոլ չխաղալ»,- Մանչինիի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ՈւԵՖԱ-ն 1 տարով հետաձգեց 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում