13:45  ,  27 մայիսի, 2020

Պոգբան ու Ռեշֆորդը վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 2 առաջատար ֆուտբոլիստներ Պոլ Պոգբան և Մարկուս Ռեշֆորդը լիովին ապաքինվել են վնասվածքներից, տեղեկացնում է Sky Sports-ը:

Պոգբան ու Ռեշֆորդը, որոնք երկար ժամանակ է՝ ապաքինվում էին վնասվածքներից, վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբում:

Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը կարծում է, որ ֆուտբոլիստները մրցաշրջանի վերսկսումից հետո պատրաստ կլինեն խաղադաշտ դուրս գալ:

Անգլիայում ֆուտբոլային մրցաշրջանը նախատեսված է վերսկսել հունիսի 20-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում