11:50  +04,  27 մայիսի, 2020

Էմրե Ջան. Պետք է իրատես լինել. «Բավարիան» արդեն չեմպիոն է

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Բավարիայի» հետ խաղից հետո հայտարարել է, որ Գերմանիայի ընթացիկ առաջնության չեմպիոնն իր համար արդեն պարզ է:

«Ցավալի պարտություն կրեցինք և հնարավորություն տվեցինք «Բավարիային» 7 միավորով առաջ անցնել մեզանից:

Մենք պետք է իրատես լինենք. «Բավարիան» արդեն չեմպիոն է, իսկ «Բորուսիան» պետք է պայքարի մնացած խաղերում հաղթելու համար»,- Ջանի խոսքը փոխանցում է Bayern&Germany-ն:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Բավարիան» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Բորուսիայի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով