22:21  ,  26 մայիսի, 2020

«Բավարիան» Դորտմունդում հաղթեց «Բորուսիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց Դորտմունդի «Բորուսիային»։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

43-րդ րոպեին աչքի ընկավ «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ջոշուա Կիմիխը։

«Բավարիան» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բավարիա»՝ 0։1 (տեսանյութ)

Ջոշուա Կիմիխ, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում