NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։
Դանիական FC Fredericia ակումբի Մ-19 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս 17-ամյա հայ վինգեր Հենրի Մարգարյանը:
«Հենրին ծնվել է 2002 թվականի մայիսի 31-ին Դանիայում: Հիանալի տիրապետում է հայերենին»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ֆուտբոլիստի հայրը՝ Աշոտ Մարգարյանը:
«Իմ որդին ֆուտբոլով զբաղվում է 6 տարեկանից: Հանդես է գալիս աջ կիսապաշտպանի դիրքում, երբեմն խաղում է նաև պաշտպանության աջ եզրում:

2008 թվականից Հենրին հանդես է գալիս Դանիայի առաջին դիվիզիոնը ներկայացնող FC Fredericia-ի ակադեմիայում: Եղել է Մ-14 և Մ-15 տարեկանների թիմերի ավագը:
2018 թվականի ամառային արձակուրդների ընթացքում իմ որդին փորձաշրջան է անցել Երևանի «Արցախում» («Նոայում»), նրան օգնել է Ռոբերտ Արզումանյանը, որն այդ ժամանակ նույնպես մարզվում էր «Արցախի» կազմում:
Նույն տարում Հենրին խաղացել է KUFM-ի մեծահասակների թիմում: Դա Ֆրեդերիցիա քաղաքի երկրորդ թիմն է: Այժմ որդիս ներկայացնում է FC Fredericia-ի Մ-19 տարեկանների պատանեկան թիմը:
Հենրին դեռ հրավեր չի ստացել Հայաստանի պատանեկան հավաքականներից, սակայն հրավերի դեպքում մեծ հաճույքով կմիանա մեր հայրենիքի թիմին»,- նշել է Աշոտ Մարգարյանը:
Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի 
20:58 , 23 հոկտեմբերի
20:01 , 23 հոկտեմբերի
19:34 , 23 հոկտեմբերի
19:07 , 23 հոկտեմբերի