12:42 25 մայիսի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։
Դանիական FC Fredericia ակումբի Մ-19 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս 17-ամյա հայ վինգեր Հենրի Մարգարյանը:
«Հենրին ծնվել է 2002 թվականի մայիսի 31-ին Դանիայում: Հիանալի տիրապետում է հայերենին»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ֆուտբոլիստի հայրը՝ Աշոտ Մարգարյանը:
«Իմ որդին ֆուտբոլով զբաղվում է 6 տարեկանից: Հանդես է գալիս աջ կիսապաշտպանի դիրքում, երբեմն խաղում է նաև պաշտպանության աջ եզրում:

2008 թվականից Հենրին հանդես է գալիս Դանիայի առաջին դիվիզիոնը ներկայացնող FC Fredericia-ի ակադեմիայում: Եղել է Մ-14 և Մ-15 տարեկանների թիմերի ավագը:
2018 թվականի ամառային արձակուրդների ընթացքում իմ որդին փորձաշրջան է անցել Երևանի «Արցախում» («Նոայում»), նրան օգնել է Ռոբերտ Արզումանյանը, որն այդ ժամանակ նույնպես մարզվում էր «Արցախի» կազմում:
Նույն տարում Հենրին խաղացել է KUFM-ի մեծահասակների թիմում: Դա Ֆրեդերիցիա քաղաքի երկրորդ թիմն է: Այժմ որդիս ներկայացնում է FC Fredericia-ի Մ-19 տարեկանների պատանեկան թիմը:
Հենրին դեռ հրավեր չի ստացել Հայաստանի պատանեկան հավաքականներից, սակայն հրավերի դեպքում մեծ հաճույքով կմիանա մեր հայրենիքի թիմին»,- նշել է Աշոտ Մարգարյանը:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.