15:09  +04,  16 մայիսի, 2020

Մրցաշրջանի չեղարկման դեպքում NBA-ը միայն հեռուստատեսային իրավունքի վաճառքից կկորցնի 900 միլիոն դոլար

Բասկետբոլի ազգային ասոցիացիան ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կկանգնի, եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը չվերսկսվի, տեղեկացնում է The Athletic-ը:

2019/20 մրցաշրջանի չեղարկման դեպքում NBA-ը միայն հեռուստատեսային իրավունքի վաճառքից կկորցնի ավելի քան 900 միլիոն դոլար:

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունը դադարեցվել է մարտի 11-ին, «Յուտայի» բասկետբոլիստների մոտ կորոնավիրուս ախտորոշվելուց հետո։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում այժմ քննարկում են կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված առաջնությունը մեկ քաղաքում առանց հանդիսականների շարունակելու տարբերակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ