15:09 16 մայիսի, 2020Բասկետբոլի ազգային ասոցիացիան ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կկանգնի, եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը չվերսկսվի, տեղեկացնում է The Athletic-ը:
2019/20 մրցաշրջանի չեղարկման դեպքում NBA-ը միայն հեռուստատեսային իրավունքի վաճառքից կկորցնի ավելի քան 900 միլիոն դոլար:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունը դադարեցվել է մարտի 11-ին, «Յուտայի» բասկետբոլիստների մոտ կորոնավիրուս ախտորոշվելուց հետո։
Բասկետբոլի ազգային ասոցիացիայում այժմ քննարկում են կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված առաջնությունը մեկ քաղաքում առանց հանդիսականների շարունակելու տարբերակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.