13:12  +04,  15 մայիսի, 2020

Մոուրինյոն քննադատել է այն մարզիչներին, որոնք դեմ են Պրեմյեր լիգայի վերսկսմանը

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կողմ է արտահայտվել Անգլիայում ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսմանը, հայտնում է The Mirror-ը:

Մայիսի 14-ին տեղի ունեցած մարզիչների տեսակոնֆերանսի ընթացքում Մոուրինյոն խիստ քննադատության է ենթարկել այն մարզիչներին, որոնք դեմ են արտահայտվել մրցաշրջանի վերսկսմանը:

«Չեք ցանկանում խաղալ, նստեք տանը և Բունդեսլիգա դիտեք»,- ասել է Մոուրինյոն:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել էր Պրեմյեր լիգայի վերսկսումը հունիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով