11:43  ,  15 մայիսի, 2020

Մեսի. Այս մրցաշրջանում մեր ցուցադրած խաղով չենք կարող հաղթել Չեմպիոնների լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար «Բարսելոնան» պետք է բարելավի իր խաղը:

«Ես երբեք չեմ կասկածել, որ մենք ունենք թիմ, որը կարող է հաղթել յուրաքանչյուր մրցաշարում: «Բարսելոնայում» հանդես են գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:

Այնուամենայնիվ, այս մրցաշրջանում մեր ցուցադրած խաղով մենք չենք կարող հաղթել Չեմպիոնների լիգայում: Պետք է բարելավենք մեր խաղը»,- Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ Իսպանիայի չեմպիոնի մրցակիցն իտալական «Նապոլին» է:

Սպասվում է, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան օգոստոսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում