18:45  ,  14 մայիսի, 2020

«Չելսին» բանակցում է «Յուվենտուսի» կիսապաշտպանի տրանսֆերի հարցով

Լոնդոնի «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կձգտի ձեռք բերել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին։

Ակումբներն արդեն սկսել են բանակցել հնարավոր գործարքի վերաբերյալ, հաղորդում է բրիտանական The Guardian-ը։ Անգլիական ակումբը պատրաստ է գործարքում ներառել Իտալիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Ժորժինյոյին։

Ավելի վաղ իտալական մամուլը գրել էր, որ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» համաձայնության է հասել Պյանիչի հետ եւ բանակցելու է «Յուվենտուսի» հետ, որը տրանսֆերից ակնկալում է 50 միլիոն եվրո։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պյանիչը մասնակցել է 22 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում