18:45 14 մայիսի, 2020Լոնդոնի «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կձգտի ձեռք բերել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին։
Ակումբներն արդեն սկսել են բանակցել հնարավոր գործարքի վերաբերյալ, հաղորդում է բրիտանական The Guardian-ը։ Անգլիական ակումբը պատրաստ է գործարքում ներառել Իտալիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Ժորժինյոյին։
Ավելի վաղ իտալական մամուլը գրել էր, որ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» համաձայնության է հասել Պյանիչի հետ եւ բանակցելու է «Յուվենտուսի» հետ, որը տրանսֆերից ակնկալում է 50 միլիոն եվրո։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պյանիչը մասնակցել է 22 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.