22:44  ,  13 մայիսի, 2020

«Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուին

Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է հռոմեական «Լացիոյի» եւ Իտալիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Չիրո Իմոբիլեի ծառայություններով, հաղորդում է Football London-ը։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով տեւական ժամանակ դուրս չի եկել խաղադաշտ։ Բացի այդ Քեյնը մի քանի անգամ նշել է, որ «Տոտենհեմի» հետ տիտղոսներ նվաճելու հեռանկար չտեսնելու դեպքում կփոխի թիմը։

Իմոբիլեն Իտալիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է՝ 27 գոլ։ Բոլոր մրցաշարերում նա մասնակցել է 33 հանդիպման, խփել 30 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Իմոբիլեի տրանսֆերը գնահատվում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում