22:10  ,  13 մայիսի, 2020

«Հոֆենհայմի» հարձակվողը տեղափոխվեց «Բավարիա»

«Հոֆենհայմի» հարձակվող Արմինդո Զիբան տեղափոխվել է Գերմանիայի չեմպիոն «Բավարիա», հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի պատանեկան հավաքականի 17-ամյա ֆուտբոլիստը կնքել է երեք տարվա պայմանագիր։

Զիբան առայժմ հանդես կգա «Բավարիայի» մինչեւ 19 տարեկանների թիմում։ Այս մրցաշրջանում Զիբան մասնակցել է 15 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Գերմանիայի առաջնության 25 տուրից հետո «Բավարիան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։

Բունդեսլիգայի մրցաշրջանը կվերսկսվի մայիսի 16-ին առանց հանդիսականների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում