22:10 13 մայիսի, 2020«Հոֆենհայմի» հարձակվող Արմինդո Զիբան տեղափոխվել է Գերմանիայի չեմպիոն «Բավարիա», հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
Գերմանիայի պատանեկան հավաքականի 17-ամյա ֆուտբոլիստը կնքել է երեք տարվա պայմանագիր։
Զիբան առայժմ հանդես կգա «Բավարիայի» մինչեւ 19 տարեկանների թիմում։ Այս մրցաշրջանում Զիբան մասնակցել է 15 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Գերմանիայի առաջնության 25 տուրից հետո «Բավարիան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։
Բունդեսլիգայի մրցաշրջանը կվերսկսվի մայիսի 16-ին առանց հանդիսականների։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.