17:43  ,  11 մայիսի, 2020

Կարլսենը՝ Ազգերի գավաթի կազմակերպիչներին․ Հաջորդ անգամ 3 անգամ շատ գումար կպահանջեմ

Շախմատի աշխարհի չեմպիոն, 29-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը պատասխանել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) եւ Chess.com-ի անցկացրած Ազգերի գավաթի առաջին առցանց խաղարկության կազմակերպիչներին, որոնց հրավերը չէր ընդունել։

Chess.com-ի բիզնեսի զարգացման տնօրենը հայտարարել էր, որ Կարլսենը չի մասնակցել, քանի որ մյուս մասնակիցների համեմատ ավելի բարձր ֆինանսական պահանջներ է ներկայացրել։

«Շնորհակալ եմ, որ կազմակերպել եք այսքան հետաքրքիր մրցաշար եւ հայտնել եք, որ ապագայում եւս հրավեր կստանամ։ Սակայն ինձ ագահ ներկայացնելուց հետո, հաջորդ անգամ առնվազն երեք անգամ ավելի շատ գումար կպահանջեմ մասնակցության համար»,- Թվիթերում գրել է Կարլսենը։

Հիշեցնենք, որ գավաթակիր է դարձել Չինաստանի հավաքականը։ Եվրոպայի հավաքականում հանդես եկավ նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում