All class. #UFC249 pic.twitter.com/kvA6m1ziLF
— UFC (@ufc) May 10, 2020
31-ամյա Ջասթին Գեթժին նվաճեց խառը մենամարտերի UFC 249-ի ժամանակավոր չեմպիոնի կոչումը թեթեւ քաշային կարգում։ Առանց հանդիսականների անցկացված երեկոյի գլխավոր մենամարտում Գեթժին պայքարեց 36-ամյա ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի դեմ հաղթանակ տարավ հինգ ռաունդում։
Տոնի Ֆերգյուսոնը UFC-ում անցկացրել է 29 մենամարտ, հաղթել է 25-ում, պարտվել՝ 4-ում: Նախորդ անգամ նա պարտվել էր 2012 թվականին՝ Մայքլ Ջոնսոնի հետ մենամարտում: 2017, 2018, 2019 թվականներին Ֆերգյուսոնն անցկացրել է տարեկան միայն 1 մենամարտ և հաղթել համապատասխանաբար Կևին Լիին, Էնթոնի Փեթիսին և Դոնալդ Սերոնեին:
Ջասթին Գեթժին UFC-ում անցկացրած 24 մենամարտից հաղթել է 22-ում, պարտվել՝ 2-ում: Գեթժին վերջին անգամ պարտվել է 2018 թվականի ապրիլին՝ Դասթին Պորյեի հետ մենամարտում: Նույն տարվա օգոստոսին Գեթժին հաղթել է Ջեյմս Վիկին, իսկ 2019 թվականին հաղթանակի հասել Էդսոն Բարբոսայի և Դոնալդ Սերոնեի հետ մենամարտերում:
"There's no other challenge I want right now. I want to fight him."
— UFC (@ufc) May 10, 2020
@Justin_Gaethje is READY to unify against Khabib! #UFC249 pic.twitter.com/I4IfNWKjQU
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում