00:10  ,  9 մայիսի, 2020

«Բարսելոնան» Մարտինեսին երաշխավորել է մշտական տեղ մեկնարկային կազմում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» շարունակում է ջանքեր գործադրել Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու ուղղությամբ։ Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը 22-ամյա արգենտինացի հարձակվողին երաշխավորել է մշտական տեղ մեկնարկային կազմում, հաղորդում է Sport.es-ը։

Ենթադրվում է, որ Մարտինեսին ձեռք բերելու դեպքում, կատալոնական թիմը կխաղա երկու կենտրոնական հարձակվողներով։

Լաուտարո Մարտինեսը համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ անձնական պայմանագրի վերաբերյալ, սակայն ակումբների բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս։ «Ինտերը» տրանսֆերից ակնկալում է 110 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում