20:45  ,  8 մայիսի, 2020

Լուիս Սուարեսն անցկացրել է առաջին մարզումը վիրահատությունից հետո (ֆոտո)

Ձմռանը ծնկահոդի վիրահատության ենթարկված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը լիարժեք ապաքինվել է եւ մայիսի 8-ին Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ մասնակցել է առաջին մարզմանը կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ։ Լուիս Սուարեսը լուսանկարներ է հրապարակել Թվիթերում՝ նշելով, որ հրաշալի է վերադառնալը։

Լուիս Սուարեսը նախորդ անգամ խաղադաշտ է դուրս եկել հունվարի 9-ին Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում։

Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը վերսկսել է մարզումային գործընթացը։ Իսպանիայի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English