11:18  ,  7 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». «Բարսելոնայի» մոսկովյան ակադեմիայի հայ սանը (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

Ռուսական «Չերտանովոյի» ակադեմիայում հանդես է գալիս 12-ամյա կիսապաշտպան Արման Մանուկյանը, որը մի քանի տարի անցկացրել է կատալոնական «Բարսելոնայի» մոսկովյան ակադեմիայում:

«Արմանը ծնվել է Մոսկվայում, ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանից»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հայրը՝ Հայկ Մանուկյանը:

«Իմ որդին կարիերան սկսել է 2014 թվականին «Լիդեր» ակումբում, 1 տարի անց ճանաչվել է «Осенний Кубок Мегасферы» մրցաշարի լավագույն կիսապաշտպան: 2016 թվականին Արմանը մարզվել է Երևանի ֆուտբոլի ակադեմիայում:

2017 թվականին նա տեղափոխվել է Barça Academy Moscow, որտեղ խաղացել է Ժորդի Գրատակոսայի գլխավորությամբ: Արմանը մասնակցել է մի շարք միջազգային մրցաշարերի Դուբայում, Վալենսիայում: Audi Cup մրցաշարում նրա գոլային փոխանցումը ճանաչվել է լավագույնը:

2018 թվականի ամռանն իմ որդին մասնակցել է Summer Cup Armenia մրցաշարին:

Նախորդ տարվա ապրիլին Արմանը Barça Academy Moscow-ի կազմում մասնակցել է Կատալոնիայում անցկացված Barça Academy International Tournament մրցաշարին, որում Արմանի թիմը 52 թիմերի մեջ զբաղեցրեց 5-րդ տեղը: «Բարսելոնայի» ակադեմիան ունի ավելի քան 40 մասնաճյուղ աշխարհի 22 երկրում: 

Այնուհետև Արմանը տեղափոխվեց «Չերտանովոյի» ակադեմիա, որտեղ հանդես է գալիս փլեյմեյքերի դիրքում: 

Որդիս, որն այս ամիս կնշի ծննդյան 13-րդ տարեդարձը, անհամբերությամբ սպասում է Հայաստանի պատանեկան հավաքականից հրավերի: Դա մեծ պատիվ կլինի մեր ընտանիքի համար»,- նշել է Հայկ Մանուկյանը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս