19:48  ,  6 մայիսի, 2020

«Շիրակը» դեմ է արտահայտվել Հայաստանի առաջնության ձևաչափի փոփոխությանը

Գյումրիի «Շիրակը» դեմ է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ձեւաչափի փոփոխմանը։ Ակումբը հանդես է եկել հայտարարությամբ․

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է Բարձրագույն խմբին մասնակից ակումբներին առաջնության վերսկսման և անցկացման կարգի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես առաջարկել է երկու տարբերակ: Առաջին տարբերակով առաջարկել է պահպանել գործող կարգը, իսկ երկրորդ տարբերակում առաջարկել է առաջնությունը շարունակել ևս մեկ համարժեք երրորդ փուլով՝ բոլոր ինը թիմերի մասնակցությամբ:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը դեմ է արտահայտվել առաջնության ձևաչափի փոփոխությանը, քանի որ այդպիսով խախտվում է արդար մրցակցության սկզբունքը, որի հիման վրա ձևավորվել է թիմերի վեցնյակ, որ շարունակելու են պայքարել չեմպիոնության և եվրոգավաթների ուղեգրերի համար: Եվ նույն սկզբունքով 7-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են մնացել այդ պայքարից: Ինչպես, օրինակ, «Շիրակը» դուրս է մնացել ՎԲեթ Գավաթի խաղարկությունից արդար մրցակցային սկզբունքով և այժմ չի վիճարկում ՎԲեթ Գավաթի խաղարկությանը վերականգնվելու հարցը:

Այսպիսով, Ակումբը չի տեսնում որևէ տրամաբանություն և նպատակ Առաջնության հետագա ընթացքում ձևաչափի փոփոխության վերաբերյալ»,- նշվում է հայտարարությունում։

Բարձրագույն խմբի 17 տուրից հետո «Շիրակը» 28 միավորով չորրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում