Մեկնարկել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկությունը՝ արագ շախմատի մրցաշար։
Առաջին տուրում Եվրոպայի հավաքականը 2։2 հաշվով է խաղացել Ռուսաստանի թիմի հետ։ Եվրոպայի հավաքականի կազմում հանդես է գալիս հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որն առաջին տուրում սեւերով պարտվել է Վլադիսլավ Արտեմյեւին։
Չինաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթել է մնացյալ աշխարհի թիմին։ Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի դիմակայությունն ավարտվել է ոչ ոքի՝ 2։2։
Մայիսի 5-9-ը երկու շրջանով կանցկացվի խմբային փուլը։ Ամեն օր կանցկացվի երկու տուր։ Մայիսի 10-ին երկու լավագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։
Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:11 , 18 նոյեմբերի 
12:45 , 18 նոյեմբերի 
11:28 , 18 նոյեմբերի
10:02 , 18 նոյեմբերի
09:35 , 18 նոյեմբերի
09:04 , 18 նոյեմբերի
01:44 , 18 նոյեմբերի
00:22 , 18 նոյեմբերի
23:46 , 17 նոյեմբերի
22:02 , 17 նոյեմբերի