19:09 5 մայիսի, 2020Մեկնարկել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկությունը՝ արագ շախմատի մրցաշար։
Առաջին տուրում Եվրոպայի հավաքականը 2։2 հաշվով է խաղացել Ռուսաստանի թիմի հետ։ Եվրոպայի հավաքականի կազմում հանդես է գալիս հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որն առաջին տուրում սեւերով պարտվել է Վլադիսլավ Արտեմյեւին։
Չինաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթել է մնացյալ աշխարհի թիմին։ Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի դիմակայությունն ավարտվել է ոչ ոքի՝ 2։2։
Մայիսի 5-9-ը երկու շրջանով կանցկացվի խմբային փուլը։ Ամեն օր կանցկացվի երկու տուր։ Մայիսի 10-ին երկու լավագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։
Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.