Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը Բիլբաոյի «Աթլետիկի» եւ «Ռեալ Սոսյեդադի» միջեւ կանցկացվի հանդիսականների ներկայությամբ, հաղորդում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Ակումբները դիմել էին ֆեդերացիային՝ պահանջելով հետաձգել եզրափակիչն այնքան ժամանակ, մինչեւ հնարավորություն չլինի հանդիպումն անցկացնել հանդիսականներով։
Եզրափակիչը նախատեսված էր ապրիլի 18-ին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։ Նոր ժամկետի մասին որոշում դեռ չկա։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում